211652_close_icon
views-count13021 դիտում article-date 17:18 01-10-2014

Երևանյան լճից փրկարարները դուրս են բերել Մալաթիայի բաժնի կողմից որոնվող 41-ամյա տղամարդու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ Երևանյան լճում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական խումբը և ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարական խումբը հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար տղաների և ջրափրկարար Արտակ Էլմասակյանի գլխավորությամբ ջրից դուրս են բերել Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի բնակիչ, 41-ամյա Արմեն Ստեփանյանի դին: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Կամո Շարոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ստեփանյանը սեպտեմբերի 27-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի կողմից: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր