36155 դիտում
12:33 15-04-2017
Սևանի հրշեջ-փրկարարներն ու ջրասուզակը լճից դուրս են բերել 46-ամյա տղամարդու դին. աշխատանքները կատարվել են անգամ եղանակային անբարենպաստ պայմաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 14-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ վարչության պետ, Փրկարար ծառայությա գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ, թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներով՝ Փրկարար ծառայության փոխգնդապետ Ալեքսանյանի գլխավորությամբ Արծվանիստ գյուղի վարչական տարածքին հարակից Սևանա լճի ափից մոտ 300 մետր հեռավորության վրա և 4 մետր խորությունից դուրս են բերել 46-ամյա Հովիկ Եփրեմյանի դին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 13-ին, ժամը 22։00-ի սահմաներում, ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ նշված գյուղի մոտ քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ և այլևս չի վերադարձել։
Որոնողական գործողությունների արդյունքում լճում հայտնաբերվել է դատարկ նավակը։ Նույն օրը, գիշերը մինչև ժամը 01։40-ը, ջրափրկարարները Սևանա լճում իրականացրել են Հ. Եփրեմյանի որոնողոկան աշխատանքներ՝ անգամ մթության և եղանակային անբարենպաստ պայմաններում և՝ ալեկոծության։ Ու քանի որ ալեկոծությունը չէր դադարում, որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել էին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12718 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ