Դեկտեմբերի 19-ին տեղի կունենա Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղի 28-ամյա հերոսի քառասունքը
Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղում տեղի կունենա Ժորա Սողոմոնի Դալլաքյանի քառասունքը (հուղարկավորվել է նոյեմբերի 11-ին՝ Գետիկ գյուղի գերեզմանատանը):
Գետիկի հերոս Ժ. Դալլաքյանը ծնվել է 1992թ.-ի նոյեմբերի 20-ին:
Եղել է պայմանագրային զինծառայող: Հոկտեմբերի 30-ին մեկնել է Քարվաճառի պաշտպանության, այնուհետև, նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը մեկնել է Շուշի, մասնակցել Շուշիի համար մղվող մարտերին:
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, անմահացել է տանկի արկից: