Գետիկ եւ Նորաբակ համայնքներում վերընտրվել են գործող գյուղապետերը
Գեղարքունիքի մարզի Գետիկ եւ Նորաբակ համայնքներում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքում իրենց պաշտոններում վերընտրվեցին Գետիկի գյուղապետ, անկուսակցական Սարգիս Այունցը եւ Նորաբակի գյուղապետ, ՀՀԿ անդամ Վազգեն Ասատուրյանը:
Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանը նշեց, որ Գետիկ գյուղում, նախնական տվյալներով, գործող գյուղապետ Սարգիս Այունցը շահել է 150, նրա մրցակից, ՀՅԴ անդամ, Գետիկի նախկին գյուղապետ Աշոտ Դալլաքյանը՝ 116 ձայն:
Նորաբակում համայնքի ղեկավարի պաշտոնի համար գրանցված միակ թեկնածուն՝ գործող գյուղապետ Վազգեն Ասատուրյանը 139 քվեարկողներից շահել է 138 կողմ եւ 1 դեմ ձայն:
Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: