1924 դիտում
13:15 04-04-2019
Փաշինյանը գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին հորդորում է դասընթացների պահանջը չթերագնահատել
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին հորդորեց դասընթացների պահանջը չթերագնահատել։
«Որովհետև դա շատ կարևոր է, ի վերջո, մեր ռազմավարական ուղղություններից մեկը իմացությունների, գիտելիքների շարունակական զարգացումն է», - «[url=https://armenpress.am/arm/news/970053.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին հորդորեց դասընթացների պատշաճ մակարդակը ապահովել։ «Դրանք չպետք է լինեն ձևական, չլինեն «պտիչկա» դնելու համար», - ասաց վարչապետը։
«Մեր ամենամեծ դժբախտություններից մեկը եղել է այն, որ վարորդական իրավունք, կոմբայնի իրավունք, տրակտորի իրավունք, վերամբարձ կռունկի իրավունք, այդ ամեն ինչը եղել է երբեմն մի շիշ օղիով լուծվող հարց, ու մենք չենք գիտակցել, որ դա մեր բոլորիս անվտանգության հետ է կապված, այդ թվում, այն մարդու, ով ստանում է այդ վկայականը: Մենք այդ շղթան պետք է ֆիկտիվ տրամաբանությունից դուրս բերենք, պարոն Օսիպյան, այստեղ ոստիկանությունն էլ գործ ունի», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:
Նմանատիպ նյութեր
12882 դիտում
21:35 23-09-2017
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է չթերագնահատել գազալցման շարժական կայանների սպառնալիքը
Այս բաժնից
448 դիտում
14:47 02-05-2024
Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը
337 դիտում
14:32 02-05-2024
Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան
643 դիտում
14:23 02-05-2024
Անձրև, ամպրոպ, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը