211652_close_icon
views-count1075 դիտում article-date 13:27 07-12-2020

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային ժամանել է Երևան

Եզդի ակտիվիստ, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր և «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Միրզա Դինային ժամանել է Երևան: Տեղեկացնում է IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը: «Մինչև Արցախ մեկնելը նա մտադիր է ներկա գտնվել մի շարք միջոցառումների: Միրզա Դինային Հայաստանում կլինի մինչև 2020 թ. դեկտեմբերի 11-ը: Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ Մարդասիրական մղումներից ելնելով՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական և ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում և Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Հայաստան կատարած այցի շրջանակում նա կայցելի «Էրեբունի» բժշկական կենտրոն և «Հերացի» հիվանդանոցային համալիր՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում վիրավորվածներին: Դեկտեմբերի 8-ին տեղի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո Միրզա Դինային կմասնակցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Հայփոստի» համագործակցության արդյունքում թողարկված միջազգային նոր նամականիշի մարման հատուկ արարողությանը: «Ավրորա» մրցանակի դափնեկիրների պատկերով ամենամյա նամականիշ թողարկելու ավանդույթի հիմքը դրվեց 2017-ին՝ 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի պատկերով թողարկված առաջին նամականիշով: Դեկտեմբերի 9-ին Միրզա Դինային կայցելի Արցախ՝ հանդիպելու տեղի ներկայացուցիչներին և պատերազմից տուժած մարդկանց: Այս այցն իրականացվում է «Ավրորայի»՝ մարդասիրության ոլորտի առաջատարներին Արցախ հրավիրելու նախաձեռնության շրջանակում։

Նմանատիպ նյութեր