1079 դիտում
16:11 10-12-2020
Արտակ Բեգլարյանը հանդիպել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Միրզա Դինայի հետ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է իրաքյան եզդի գրող, իրավապաշտպան ակտիվիստ, «Ավրորա» մարդասիրական մրցանակի 4-րդ դափնեկիր Միրզա Դինայի հետ: Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Արցախի ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունները և ընդգծել, որ չնայած աղաղակող վայրագություններին և իր բոլոր կոչերին՝ միջազգային մարդասիրական ու իրավապաշտպան համայնքը պատշաճ չի արձագանքել մարդկության դեմ այդ հանցագործությանը և ժամանակին գործնական քայլեր չի ձեռնարկել մարդասիրական աղետը կանխելու ուղղությամբ: Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արտակ Բեգլարյանն ընդգծել է միջազգային հանրության պարտավորությունն ու աջակցելու անհրաժեշտությունը զոհվածների մարմինների ու գերիների վերադարձի, ինչպես նաև տեղահանված և անօթևան մնացած մարդկանց խնդիրների լուծման հարցում: Միրզա Դինայը շեշտադրել է, որ անվերապահորեն սատարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման ու այլ իրավունքների պաշտպանության պայքարին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու նաև ադրբեջանա-թուրքական ագրեսիայի պատճառով ստեղծված մարդասիրական աղետի հետևանքների վերացման աշխատանքներին: Պաշտպանի ուղեկցությամբ Միրզա Դինայը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին:
Նմանատիպ նյութեր
1269 դիտում
17:09 21-10-2019
«Մարդասիրական գործունեությունը չավարտվող աշխատանք է». «Ավրորայի» դափնեկիր Միրզա Դինայի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1871 դիտում
23:02 21-10-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին
1075 դիտում
13:27 07-12-2020
«Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային ժամանել է Երևան
Այս բաժնից
886 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21043 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1159 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու