211652_close_icon
views-count1125 դիտում article-date 17:26 08-12-2020

Մարվել և շրջանառության մեջ է դրվել նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2019 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2020 թվականի դեկտեմբերի 8-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Միրզա Դինայի» թեմային: Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Նիկոլա Ստանիշը, 2019 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային, «Հայփոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 12 000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան: Փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «Հայփոստ» ՓԲԸ-ն կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») մարդասիրական կազմակերպության համահիմնադիր և տնօրեն, եզդի ակտիվիստ Միրզա Դինային, ով աշխատում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զոհերի հետ: Նա հազարավոր կանանց և երեխաների է փրկել Իրաքի պատերազմի ժամանակ: Ռիսկի ենթարկելով սեփական կյանքը՝ նա անձամբ է մարդկանց փրկել և տեղափոխել ԻՊ հսկողության տակ գտնվող տարածքներից, որից հետո նրա «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպությունը նրանց անհրաժեշտ աջակցություն և բուժօգնություն էր տրամադրում: Թողարկման օրը` 08 դեկտեմբերի 2020թ. Դիզայնը՝ Ալլա Մինգալյովայի Տպարանը` Cartor, Ֆրանսիա Չափսերը` 50,0 x 50,0 մմ Մեկ թերթի վրա՝ 6 հ. Տպաքանակը՝ 12 000 հ. [b]«Հայփոստ» ՓԲԸ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր