1635 դիտում
15:40 06-12-2020
Վերջին 2.5 տարում հրապարակային սեռական բնույթի հայհոյանքը դարձավ մեր առօրյա կյանքի անբաժան ուղեկիցը. Արթուր Ղազինյան
Ինչ է կատարվում հիմա, ուղղակի խայտառակություն է, անբարոյականություն, ամեն ինչ գլխի վրա շուռ է եկել, չենք ճանաչում ո՛չ կին, ո՛չ երեխա, ո՛չ մեծ, աջ ու ձախ հայհոյում ու վիրավորում ենք այլ միտք կամ կարծիք արտահայտելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
«Փողոցային պետական դավաճաններին քրեական պատասխանատվության ենթարկելու հարյուրավոր հիմքեր կան, և դա շատ շուտով դառնալու է իրողություն:
Բայց ոչ պակաս կարևոր է բարոյական պատասխանատվությունը՝ մեր ժողովրդի բարոյական նշաձողը «զգետնելու» համար:
Վերջին 2.5 տարում հրապարակային սեռական բնույթի հայհոյանքը դարձավ մեր առօրյա կյանքի անբաժան ուղեկիցը. հայհոյում են բոլորը՝ կին թե տղամարդ, մեծ ու փոքր, հայհոյում են հրապարակային, առանց ամաչելու, որ այդ հայհոյանքը կարող են կարդալ մեր մայրերը, քույրերը, երեխաները:
Նախկինում Հայ մարդն ուներ ամոթ և պատկառանք շրջապատի նկատմամբ, գիտեին խոսքի ծանր գինը, զգուշանում էին ոչ նորմատիվ լեքսիկոնից՝ եթե շրջակայքում կին կամ երեխա կար: Եթե չէին նկատում ու հայհոյում էին, հազար անգամ ներողություն էին խնդրում և ամոթից կարմրում:
Նախկինում մեկ անզգույշ խոսքը կամ արտահայտությունը կարող էր դառնալ պատասխան պահանջելու և պատժելու առիթ, իսկ հիմա դա դարձել է կյանքի նորմա:
Ինչ է կատարվում հիմա, ուղղակի խայտառակություն է, անբարոյականություն, ամեն ինչ գլխի վրա շուռ է եկել, չենք ճանաչում ո՛չ կին, ո՛չ երեխա, ո՛չ մեծ, աջ ու ձախ հայհոյում ու վիրավորում ենք այլ միտք կամ կարծիք արտահայտելու համար:
Հայեր ջան, մի՛ արեք, մեզ չի՛ սազում, ուշքի եկեք, հարգե՛ք ձեր կանանց ու երեխաներին, մի այլասերեք մեր ավանդական արժեքները, թասիբն ու արժանապատվությունը, ինքնասիրությունն ու բարոյականությունը:
Սա կանցնի, կգնա ու կվերանա, մենք կշարունակենք ապրել իրար հետ: Եկեք այնպես անենք, որ հետագայում չամաչենք իրար աչքերի մեջ նայելուց . . .»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Փողոցային պետական դավաճաններին քրեական պատասխանատվության ենթարկելու հարյուրավոր հիմքեր կան, և դա շատ շուտով դառնալու է...
Опубликовано Artur Ghazinyan Воскресенье, 6 декабря 2020 г.
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
409 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
835 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
715 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը