211652_close_icon
views-count1104 դիտում article-date 11:03 06-11-2020

System of a Down-ը 15-ամյա դադարից հետո նոր երգեր է ստեղծել՝ նվիրելով Արցախի գոյապայքարին

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը վերջին 15 տարվա ընթացքում երկու նոր երգ է գրել, որոնք նվիրված են Արցախում ընթացող պատերազմին: Խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է երգերի անվանումները՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz»: «Այս երկու երգերը պատմում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը սանձազերծվել է մեր հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանում Ալիևի և Թուրքիայում Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ցանկանում են Արցախն ու Հայաստանը հռչակել իրենցը, այլև անպատիժ իրականացնում են ցեղասպան գործողություններ մարդկության նկատմամբ՝ իրենց նպատակին հասնելու համար: Նրանք անում են դա հիմա՝ մտածելով, որ աշխարհը բավական զբաղված է կորոնավիրուսի համավարակով, ընտրություններով և քաղաքացիական անհնազանդություններով, որպեսզի արձագանքի իրենց վայրագություններին»,- գրել է Թանկյանը: Ռոք երաժիշտը նշել է, որ երգերը կարելի է գնել այստեղ, իսկ գումարը կուղղվի պատերազմից տուժածներին օգնության տրամադրմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր