211652_close_icon

Ավշարցի Սասունը զոհվեց անառիկ Շուշիում՝ զինվորներին հաց հասցնելու ճանապարհին. News.am

views-count9388 դիտում article-date 23:57 05-12-2020
Արցախյան պատերազմում զոհված 31–ամյա Սասուն Մովսեսյանը այդպես էլ չհասցրեց ընտանիքի հետ վայելել Արցախը։ Սեպտեմբերի 26–ին՝ պատերազմի նախորդ օրը, Սասունը կնոջ՝ Սոնայի, նրա եղբոր և երկու որդիների՝ 8–ամյա Գագիկի և 6–ամյա Դավիթի հետ մեկնել էր Արցախ՝ անցկացնելու ընտանեկան հանգիստը, հայտնում է [url=https://news.am/arm/news/617326.html?fbclid=IwAR1vMdIsoLKW4JVBQAhgo6Q3gXESb53QPK5vLn_ug2SLYcp4_VnXKtbnOI0]News.am[/url]-ը: Սեպտեմբերի 27–ի առավոտյան, երբ սկսվեց Արցախի դեմ լայնածավալ պատերազմը, Սասունն ընտանիքին ուղեկցել է հայրենի գյուղ՝ Ավշար և նույն օրը վերադարձել Արցախ։ Պատերազմի ընթացքում Սասունը եղել է ռազմաճակատի բոլոր ուղղություններում։ Սկզբնական շրջանում իր մեքենայով արտասահմանյան լրագրողներին է ուղեկցել թշնամու հրթիռահրետանային կրակի թիրախում հայտնված գյուղեր և քաղաքներ, իր հերթին լուսանկարել ավերված բնակավայրերը, հացրել մտերմանալ իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսի, Wargonzo ալիքի լրագրող Սեմյոն Պեգովի հետ։ Պատերազմի ընթացքում Սասունը մի քանի անգամ հետ է վերադարձել Հայաստան, կազմակերպել դրամահավաք, որից գոյացած հասույթով, ինչպես նաև իր միջոցներով առաջին անհրաժեշտության պարագաներ և սնունդ է հասցրել զինվորներին։ Գիշերային տեսանելիության սարքեր գնելու նպատակով անգամ վաճառել է իր ավտոմեքենան։ Նրան հասցրե են ճանաչել և սիրել Շուշիի, Քարինտակի և Ստեփանակերտի պաշտպանության համար մարտնչող շատ զինվորներ։ Պատերազմի ամբողջ ընթացքում լրագրողների հետ թեժ կետերում լինելուց բացի Սասունը նաև սնունդ, ջուր և նյութատեխնիկական սարքավորումներ է հասցրել մարտական դիրքերում գտնվող զինվորներին, անցնելով ամենաբարդ, վտանգավոր և հրետակոծվող ճանապարհներով։ Իսկ նոյեմբերի սկզբից մասնակցել է Քարինտակ–Շուշի–Ստեփանակերտ հատվածի պաշտպանությանը։ Սասունը զոհվել է նոյեմբերի 6–ի երեկոյան Շուշիի մատույցներում՝ ավտոմեքենայով զինվորներին հաց հասցնելու ճանապարհին։

Նմանատիպ նյութեր