211652_close_icon
views-count6010 դիտում article-date 23:07 05-12-2020

Տիգրան Քոչարյան. Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերները «լայքող» ծրագիր է աշխատում

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերները «լայքող» ու «սրտիկող» ծրագիր է աշխատում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: «Հա, մի բան ասեմ։ Արդեն հաստատված։ Նիկոլի լայվերը լայքող ու սրտիկող ծրագիր ա աշխատում։ Նոյեմբերի տասնհինգից մինչ այսօր մոտ 45 մարդ իմ ընկերներից կամ սրտիկել կամ լայքել է նիկոլին իրենց կամքին հակառակ։ Ընդ որում իրենք նույնիսկ տեղյակ չեն եղել դրանից»,- գրել է Քոչարյանը: Վերոնշյալ ծրագրի մասին գրել է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը: «Ուրեմն նոր ընկերներիցս մեկն է գրել, թե ինչի ես սրտիկել Նիկոլի լայվը։ Վերահաստատում եմ` ոչ նայել եմ, ոչ էլ առավել ևս սրտիկել։ Ու փաստորեն իրոք լայքող/սրտիկող ծրագիր է աշխատում։ Զգույշ եղեք։ Բան ու գործ չունեմ պիտի մեղայական լայվ նայեմ»,- գրել է Կոստանյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր