211652_close_icon

Դավիթ Տոնոյանը ցանկանում էր Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ եթերում հարցեր քննարկել, ինչը մերժել ենք. Անդրանիկ Քոչարյան

views-count1357 դիտում article-date 12:00 01-08-2023
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ցանկանում էր, որ այլ ձևաչափով՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի հետ հարցեր քննարկեին, բայց դա մենք մերժել ենք: Այսօր ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Պարոն Տոնոյանը հրապարակային հայտարարեց, որ ցանկություն ունի հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայանալուց հետո ինքն էլ գա հանձնաժողով, քանի որ կա հանրային պահանջ և պատասխանի հանձնաժողովի հարցերին»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ արդեն մեկ տարուց ավելի է, հանձնաժողովը ուսումնասիրել է բազմաթիվ հրամաններ, նյութեր, ամեն հրավիրյալի հետ կապված մշակվել են հարցեր, որոնց պարզաբանումները կհարստացնի հանձնաժողովի ուսումնասիրման և հասարակությանը հետաքրքրող դրվագները։ 

Նշենք, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։

Նմանատիպ նյութեր