Վաղը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացնում է, որ վաղը՝ հունվարի 24-ին, ուղիղ եթերով կպատասխանի լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին։
«Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հունվարի 24-ին՝ ժամը 20:00-ին, ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին»,- նշված է գրառման մեջ:
Լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունները հարցերը կարող են ուղարկել այսօր՝ մինչեւ ժամը 20:00-ն, [email protected] էլ. փոստի հասցեին։ Հարցուպատասխանի տևողությունը լինելու է մոտ 2 ժամ։