211652_close_icon
views-count53728 դիտում article-date 18:50 04-12-2020

Պարզվել է՝ Երևանում տղամարդը ինքնասպանություն է գործել «Ուրվականներ» անունը ստացած շքամուտքում, որտեղ նախկինում ինքնասպանության մի քանի դեպքեր են եղել

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել է մահացած քաղաքացու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Հալաբյան փողոցի 51 շենքի բնակիչ, 70-ամյա Արկադի Հ.-ն էր, ով ինքնասպանություն էր գործել նշված շենքի 4-րդ հարկի աստիճանավանդակից: Դեպքի վայր ժամանած դատական բժիշկը հայտնել էր, որ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված շենքի այդ մուտքում առաջին դեպքը չէ, որ ինքնասպանություն է տեղի ունենում: Շենքի շահագործումից հետո սա նմանատիպ 4-րդ դեպքն է ու հարևանները արդեն այդ շքամուտքը անվանում են «Ուրվականների շքամուտք»: Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2020/12/03/1172502/] ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 3-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան 51 շենքի մուտքերից մեկի աստիճանավանդակից տղամարդու դի կա կախված։ Ժամանել էր ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել էր նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել էին քաղաքացու մահը։ Դեպքի վայրում աշխատում էր Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր