211652_close_icon

Ազատ տեղաշարժ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև. «Ժամանակ»

views-count34469 դիտում article-date 10:33 04-12-2020
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանով անձանց բացթողնման պարզեցված կարգ սահմանելու նպատակով ստեղծվելու է «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակը: Այս հարթակի գործարկման դեպքում Հայաստանի քաղաքացիները կկարողանան ազատորեն մեկնել Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ռուսաստանի քաղաքացիները՝ Հայաստան: Հարթակի գործարկումը պետք է ապահովի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման տվյալների թափանցիկությունն ու հավաստիությունը՝ ներառելով վստահելի լաբորատորիաների ցանց և կատարված թեստերի արդյունքների հաստատման կայուն մեխանիզմ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր