Մարտական գործողությունների ժամանակ՝ լինի պաշտպանողական, թե հարձակողական, լինում է զորքերի տեղաշարժ. ՊՆախարարը` կորսված 800 հեկտարի մասին
Մարտական գործողությունների ժամանակ՝ լինի պաշտպանողական, թե հարձակողական, լինում է զորքերի տեղաշարժ։ Սա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պատասխանն էր այն հարցին, թե
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, որ կորցրած 800 հեկտարը ամայի տարածք է և չպետք է ծանրանալ այդ թեմայի վրա:
Նաև նշենք, որ հայկական զինված ուժերի վերահսկաղության տակ գտնվող դիրքերի կորստի շուրջ մի քիչ տարբերվող տվյալներ են հնչում;
Նախարարն, ի պատասխան, ասաց. «Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի որոշակի տեղաշարժ, որն այսօր գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո», ապա ավելացրեց, որ այդ տարածքները ամրագրված են որպես ԼՂ տարածք:
Ուստի, նախաարար Սեյրան Օհանյանը հույս ունի, որ արդեն բանակցային գործընթացում հարցին համապատասխան ընթացք կտրվի: