211652_close_icon
views-count3209 դիտում article-date 22:50 03-12-2020

Հոգևոր մայրաքաղաքից կիրականացվի «Քայլերթ հանուն հիշատակի»՝ Էջմիածնի Մայր Աթոռ եկեղեցու բակից մինչև Եռաբլուր

[b]«Քայլերթ հանուն հիշատակի»[/b] Հոգևոր մայրաքաղաքի բարեպաշտ զավակ Արմենակ Խաչատրյանը նախաձեռնում է քայլերթ՝ ի հիշատակ մեր նահատակված զինվորների, վիրավորների և գերիների փրկության համար: -Ես քայլերթի եմ գնալու և խոսելու եմ հայրենիքի փրկության համար հավաքված հարյուրավոր մարդկանց հետ, քանզի մենք արտահայտում ենք մեր պատրաստակամությունը վերակառուցելու մեր վիրավոր հայրենիքը: Բոլոր հայրենասեր քաջորդիներին հորդորում եմ միանալ և ունենալ փոքրիկ ներդրում երկրի ճակատագրի վճռման հարցում: [b]Քայլերթը մեկնարկելու է Էջմիածնի Մայր Աթոռ եկեղեցու բակից մինչև Եռաբլուր` դեկտեմբերի 4-ին, առավոտյան 11:00-ին: [/b] Միասին Աղոթք բարձրացնենք առ Աստված և խնդրենք Աստվածածնի բարեխոսությունը մեր տղաների համար: Այս կերպ արտահայտենք մեր ազգային սուգը և վշտակից լինենք զոհվածների, գերիների ու վիրավորների ընտանիքներին: Կերտենք մեր ապագան և մասնակից լինենք նոր Հայրենիքի կառուցմանը:

Նմանատիպ նյութեր