211652_close_icon
views-count8760 դիտում article-date 18:32 03-12-2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է․ Գևւորգ Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։ Նա մասնավորապես գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ երեկ՝ ուշ երեկոյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել ենք «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Պարոն Սաղաթելյանը տեղեկացրել է, որ լիազորված է 16 կուսակցության անունից մեզ իրազեկելու իրենց որոշման մասին, որ 16 ուժի վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է՝ միաժամանակ խնդրելով հայտնել մեր դիրքորոշումն այդ կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում երկուստեք արձանագրվել են մեր դիրքորոշումներն առ այն, որ մոտեցումների համընկնում ունենք գործող վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու հարցում։ Քննարկման ընթացքում հարցեր ենք տվել 16 ուժի միասնական թեկնածուի ծրագրերի եւ ապագա արտահերթ թափանցիկ եւ արդար ընտրությունների կազմակերպման երաշխիքների վերաբերյալ։ Բազմաթիվ հարցերի պատասխաններ այդպես էլ անորոշ են մնացել մեզ համար։ Իշխան Սաղաթելյանին տեղեկացրել ենք, որ հարգանքով ենք մոտենում իրենց՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, սակայն համարում ենք, որ այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, ով կամուրջները չի այրել կողմերից եւ ոչ մեկի հետ, ով ունի կոնկրետ քաղաքական թիմ, որն իր վարչապետի համար ունակ է կրել պատասխանատվություն։ Իշխան Սաղաթելյանին հայտնել ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցությունն ընտրություններին մասնակցել է վարչապետի իր թեկնածույով, ով համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն է։ Չի կարող լինել իրավիճակ, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կատարի այլ քաղաքական միավորների ընդունած որոշումները։ Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին։ Իշխան Սաղաթելյանին խնդրել ենք մեր դիրքորոշման մասին տեղեկացնել 16 ուժերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ երեկ՝ ուշ երեկոյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն...

Опубликовано Gevorg Gorgisyan Четверг, 3 декабря 2020 г.

Նմանատիպ նյութեր