211652_close_icon
views-count58453 դիտում article-date 22:28 02-12-2020

Արնաքամ էի լինում, ընկերս քարեր էր նետում վրաս, որ չքնեմ. պատմում է պատերազմի մասնակից զինծառայող բժիշկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/12/02/Hayk-aghajanyan/3459663?fbclid=IwAR0d-53ZngFsV5zfVol7rjVv2oK9UFGwVRUNtV57U6wVBG1zyepnPjrKDsM]Tert.am[/url]-ը գրում է. Հայկ Աղաջանյանը ծառայության է մեկնել որպես պայմանագրային զինծառայող՝ բժիշկ: Սեպտեմբերի 27-ին Հայկն արթնացել է արկերի ձայներից: Երկու ընկերների հետ շտապել են դիրքեր՝ վիրավորներին օգնելու: Ճանապարհին հակառակորդը թիրախավորել է շտապօգնության մեքենան: «Մեքենայից իջանք, ու զգացինք, որ մեզ վրա արդեն կրակում են: Մենք զենքի ձայն ենք լսում, ու պատկերացնում էինք, թե որքան են մեզ մոտեցել: Կրակահերթից զոհվեց ընկերս՝ Յուրին: Սողեսող փորձեցինք մոտենալ, որ օգնենք, այդ ժամանակ էլ վիրավորվեցինք: Յուրիին էլ արդեն անհնար էր օգնել: Մենք իրար էլ չէինք կարողանում օգնել: Իմ ձեռքերն էին վիրավոր, ընկերոջս՝ Արթուրի ոտքերը: Նաև ձեռքիս զարկերակն էր շատ լուրջ վնասվել», - պատմում է Հայկ Աղաջանյանը: Շոկային վիճակից Հայկը որոշ ժամանակ ցավ չի զգացել: Հետո արդեն վիճակն սկսել է բարդանալ: Փրկվելու հույսն ամեն րոպե ավելի աննշան էր դառնում: «Անցավ մոտավորապես 20 րոպե ու ցավը սկսեց ուժեղանալ: Փորձեցի ինքս իմ ցավը մեղմացնել, շարժվեցի, ու այս անգամ արդեն կրակեցին մեջքիս: Ցավից գալարվում էի: Չգիտեմ՝ ինչ հրաշքով եմ ողջ մնացել», - պատմում է Հայկը: Հայկը պատմում է, որ այդ պահին երազում էին՝ միայն թե վերջին գնդակը լինի: Բայց պատերազմն ունի ի՛ր կանոնները, որտեղ երազանքները թիթեռի կյանք ունեն: Միանգամից 5 տանկ հայտնվում է Հայկի ու Արթուրի դիմաց՝ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Հայկն ու ընկերը հայտնվում են կյանքի ու մահվան սահմանագծին՝ բառի ամենաուղիղ իմաստով: «Մեզ գլորեցինք մի կողմ, տանկերն անցամ մեր կողքով: Այդ ժամանակ գիտակցեցինք, որ փրկության հույս չկա: Գիտակցեցինք, որ արդեն իրենց տարածքում ենք: Մեր տեղը ոչ ոք չգիտեր ու մեզ մոտ կապի միջոցներ չկային», - պատմում է Հայկը: Հայկի ու ընկերոջ տեղը ոչ ոք չի իմացել: Կապի միջոցներ էլ չեն ունեցել: Անհույս ու անօգնական վիճակը շարունակվել է մոտ 3 ժամ: Հենց այդ ընթացքում էլ սկսվել է մահվան դեմ իրական պայքարը: Այն, ինչ պատմում է Հայկը, ո՛չ ֆիլմերից է, ո՛չ էլ գրքերից: «Ես ու ընկերս իրարից մի փոքր հեռու էինք: Արթուրը նույնիսկ քարով էր խփում ինձ, որ չքնեմ: Արթուն մնամ: Հենց այդպես էլ կյանքս փրկել է», - հիշում է Հայկը: Հայկին ու ընկերոջն օգնության են հասել ու տեղափոխել Ստեփանակերտ: Հայկի ձեռքը վիրահատել են մոտ 10 ժամ: Հայկն ասում է՝ պատերազմն իրենից շատ բան խլեց, բայց նաև սովորեցրեց ամենակարևորը: «Սկսեցի գնահատել կյանքի ամեն մի վայրկյանը, որովհետև եթե ժամանակին կարևորել ենք որոշ բաներ, հիմա հասկանում եմ, որ դրանք աննշան ու անկարևոր են եղել», - ասում է Հայկը: Հայկը խոստովանում է՝ իրեն փրկել է ծնողներին նորից տեսնելու հույսը: Երեք երկար ձգվող ժամերը Հայկն անցկացրել է միայն նրանց մասին մտածելով: Մահին հաղթել է, բայց գլխավոր հաղթանակը դեռ առջևում է: Հայկն ասում է՝ հետագա սերունդներին պատերազմ չպիտի ժառանգենք: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր