Հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանը Ջրականում (Ջաբրայիլ) փրկել է 82 զինվորականի կյանք: Մարտական բարձր պատրաստվածությամբ ու առանց մեկ րոպե հետ նայելու ճեղքել է թշնամու զորքն ու շրջափակումից հերթով հանել նրանց՝ նստեցրել «ՈւՐԱԼ»-ն ու դուրս բերել: Որդու սխրանքի մասին Tert.am-ին պատմել է փոխգնդապետի հայրը՝ թուրքագետ Արամ Թումասյանը:
Հերոսական արարքից օրեր անց՝ հոկտեմբերի 12-ին, Վահագնը իր ջոկատին թողել է ու մենակ գնացել հերթական կարևոր առաջադրանքը կատարելու, որտեղ զոհվել է թշնամու հրթիռակոծության հետևանքով: Նրա հետ միասին ընկել է նաև հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Վահագն Ասատրյանը: Թշնամու լեզուներին տիրապետող հետախույզի հայրը պատմել է, որ փոխգնդապետ Թումասյանն առաջինն էր, որը հայտնաբերել է, որ Արցախի դեմ՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում կռվում են նաև Սիրիայից վարձկաններ. նրանցից վերցրել է բոլոր փաստաթղթերն ու ապացույցներ հավաքել: Ընտանիքը չգիտի՝ արդյոք դրանք ամբողջովին փոխանցվել են հրամանատարությանը:
Վահագն Թումասյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի:
Մանրամասները՝ տեսանյութում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Հետախույզ Վահագն Թումասյանը շրջափակումից ազատել ու փրկել է 82 զինվորականի կյանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.12.01 20:58



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники