211652_close_icon
views-count15373 դիտում article-date 13:30 11-04-2016

Թշնամու գնդակից զոհված Արտակը տանկով շրջափակումից ընկերներին փրկել է, բայց թշնամին պայթեցրել է նրանց տանկը. խոնարհվում ենք

Թշնամու գնդակից զոհված Արտակ Պետրոսյանը տանկիստ է եղել թշնամու տանկ է ոչնչացրել, հետո գնացել են շրջափակումից ընկերներին փրկելու: Փրկել են, սակայն թշնամին իրենց տանկը պայթեցրել է: Հուղարկավորությանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ եւ զինվորաններ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեծավանի գյուղապետ Սերյոժա Վարդանյանը: Արտակի զոհվելու լուրը հորը ՌԴ-ում են հայտնել եւ նա վերադարձել է: Արտակը ունի մեկ եղբայր եւ քույր: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը, հայտնելով Արտակ Պետրոսյանի զոհվելու լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում շարքային Պետրոսյան Արտակ Այգավարդի Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Տաշիրի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 10.04.2016թ. ժամը 17:00 Հուղարկավորությունը` 11.04.2016թ. ժամը 13:00 Հասցե` Լոռու մարզ.գ.Մեծավան»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը ցավակցում է եւ խոնարհվում:

Նմանատիպ նյութեր