211652_close_icon

Կապանի համայնքապետարանը հերքել է «Իմ քայլի» պատգամավորին. համայնքի տարածքում չեն իրականացվում սահմանազատման աշխատանքներ

views-count1892 դիտում article-date 18:42 01-12-2020
Սյունիքի մարզի Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Կապանի համայնքապետարանը, ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի այն հայտարարության, թե հայկական և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով հասել են Կապան համայնքի տակ: «Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում, թե իբր մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս և հասել են Կապան համայնքի տակ՝ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»,- ասված է հաղորդագրությունում: Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

Նմանատիպ նյութեր