211652_close_icon
views-count10325 դիտում article-date 12:37 01-12-2020

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները դադարեցնում են հացադուլը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր այցելել էր հրապարակում գտնվող վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին ու հորդորել դադարեցնել հացադուլը: Նրանք չեն մերժել վեհափառին ու այսօր՝ 9-րդ օրը դադարեցնում են պայքարի այս միջոցը՝ ընտրելով այլ եղանակը: Այս մասին հայտնում է [url=https://yerkirmedia.am/hy/article/2020/12/01/28734/]«Երկիր Մեդիան»[/url]։ Հիշեցնենք, որ Հովվապետը մի քանի օր առաջ էր իր օրհնությունը փոխանցել ու հորդորել պայքարի այլ միջոց ընտրել: Նշեմ, որ կիրակի բազմաթիվ քաղաքացիների ու վեհափառի հեռահար հորդորով՝ Կիմ Բալայանն ու Անահիտ Կիրակոսյանն արդեն դադարեցրել էին հացադուլը, սակայն Գեղամ Մանուկյանը, Գարիկ Ավետիսյանն ու Տիգրան Սուքիասյանը շարունակում էին բողոքի այդ տարբերակը: Գեղամ Մանուկյանը կաթողիկոսին շնորհակալություն է հայտնել հատկապես պատերազմի ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցու անգնահատելի դերակատարության համար: Բազմաթիվ գնդերեցներ, հոգեւոր հայրեր պատերազմի հենց առաջին օրվանից առաջնագծում էին:

Նմանատիպ նյութեր