Մնալու ենք այստեղ․ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան և վրաններ տեղադրել․ Ուղիղ
Tert.am-ը գրում է. «Հայրենիքի փրկության շարժումը» ակցիա է իրականացնում Ազատության հրապարակում:
Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Շարժման խորհուրդը:
«Կոչ ենք անում ժողովրդին՝ ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում, մեր զորակցությունը հայտնելու Բանակին ու ավարտին հասցնել Փաշինյանի հեռացման գործը»,- ասված էր հայտարարության մեջ: