211652_close_icon
views-count1760 դիտում article-date 19:10 30-11-2020

Մահացել է Սենեգալի հավաքականի նախկին խաղացող Պապա Բուբա Դիոպը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սենեգալի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 2002 թվականի աշխարհի գավաթի առաջին գոլի հեղինակ Պապա Բուբա Դիոպը մահացել է 43-րդ տարեկան հասակում, հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) պաշտոնական Twitter-ը: ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը չի նշում մահվան պատճառները: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դիոպը մահացել է երկարատև և ծանր հիվանդությունից հետո: Դիոպն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է շվեյցարական մանկապատանեկան ակումբներում, ապա տեղափոխվել Գրասհոպեր, որի հետ 2001 թ.-ին դարձել էր Շվեյցարիայի չեմպիոն: Նա նաև խաղացել է «Լանսում», անգլիական «Ֆուլհեմում», «Վեսթ Հեմում», «Բիրմինգհեմում» և «Պորտսմութում», որոնց հետ նվաճել է Անգլիայի գավաթը, և հունական ԱԵԿ-ում, որտեղ նվաճել է Հունաստանի գավաթը: Դիոպը հայտնի դարձավ 2002 թվականի աշխարհի գավաթի խաղարկության խմբային փուլում Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասը խփած հաղթական գոլից հետո (1-0), հայտնում է [url=https://armsport.am/2020/11/30/%d5%b4%d5%a1%d5%b0%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-2002-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/]Armsport.am[/url]-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր