Պաշտոնական. Դամե Դիոպը կարիերան կշարունակի Պրահայի «Սլավիա»-ում
«Շիրակ»-ի և Սենեգալի մինչև 23 տարեկանների հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Դամե Դիոպը կարիերան կշարունակի չեխական «Սլավիա» ակումբում, հաղորդում է «Շիրակ»-ի պաշտոնական կայքը:
21-ամյա սենեգալցու հետ «Շիրակ»-ը հուլիսի 31-ին երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանգիրը:
Չեխիայի բարձրագույն խմբում հանդես եկող Պրահայի «Սլավիա» հետ Դամե Դիոպի պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականը: