116266 դիտում
13:06 28-05-2020
Արտակարգ դեպք Երևանում. ճիվաղը կամ ճիվաղները հրկիզել են Նորագավիթում այսօր բացվող «Պապա ֆուդ» սննդի կետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող «Պապա-Ֆուդ» սննդի կետում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻ ՓԾ թիվ 6, թիվ 2, թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են սննդի կետում առաջացած հրդեհը։
Պարզվել է, որ այրվել են 1-ին փայտաշեն տաղավարի (մոտ 12 քմ) փայտե երեսպատումը՝ մոտ 4 քմ, գույքը (2 բարձրախոս, 1 աթոռ, 1 պատուհան, 1 օդորակիչ), 2-րդ փայտաշեն տաղավարում՝ (մոտ 10 քմ տարածք) 1 պատուհան, 1 օդորակիչ, և փայտե երեսպատումը՝ մոտ 1 քմ, հարակից խոհանոցային հատվածի (մոտ 40 քմ տարածք) տաինքի փայտե կառուցատարերը մասամբ՝ մոտ 2 քմ, արտաքին երեսպատումը՝ մոտ 20 քմ, գույքը՝ 2 պատուհան, 1 դուռ, դրսում 4 սառնարան՝ ամբողջությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ոչ թե անզգուշությամբ առաջացած հրդեհ է, այլ միտումնավոր հրկիզել են, ինչն արձանագրվել է նաև տեսախցիկների կողմից, իսկ տուժողները կրել են մոտ 7 մլն դրամի վնաս։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Թադևոսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն ու «Հայաստանի էլեկտիական ցանցեր» ընկերության ծառայողները։
Փաստի առթիվ ոստիկանությա Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր պետք է տեղի ունենար նշված սննդի կետի բացումը, որտեղ աշխատելու էին 4 հոգի, հետագայում նույնպես ավելանալու էր աշխատատեղերի թիվը, իսկ այն վարձակալական հիմունքներով էին աշխատեցնելու, և մարդիկ վարկ էին վերցրել՝ փոքրիկ բիզնես էին փորձում դնեին, սակայն ճիվաղը կամ ճիվաղները միտումնավոր հրկիզել են այն։
[b]Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են հրկիզում «Պապա ֆուդ» սննդի կետը
[/b]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
88984 դիտում
20:40 02-10-2019
Արտակարգ դեպք Երևանում. ճիվաղը կամ ճիվաղները հրկիզել են 2 ավտոմեքենաներ, որոնցից մեկը պատկանում է ավագ քննիչի