211652_close_icon
views-count7627 դիտում article-date 16:47 30-11-2020

Աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ մինչև 2020 թվականի ավարտն ապրելու է 5G ցանցային կապի գործողության գոտում

Աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ՝ Երկրի բնակչության 15 տոկոսը, մինչև 2020 թվականի ավարտն ապրելու է հինգերորդ սերնդի ցանցային կապի գործողության գոտում, գրում է [url=https://www.gazeta.ru/tech/news/2020/11/30/n_15297085.shtml?fbclid=IwAR0o291jQ8qmZ6YiYw6SY8-gl2ibTtRCtTpFR_M-GCj5oBdaPnNIAZX66aE&updated]gazeta.ru[/url] կայքը: Աղբյուրը մանրամասնում է, որ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհով շահագործման է հանձնվել 106 5G կոմերցիոն ցանց, իսկ 2020 թվականի ավարտին աշխարհում հինգերորրդ սերնդի այս ցանցի 220 միլիոն միացում կլինի: Հաղորդվում է նաև, որ 2026 թվականին 5G ցանցը «կտարածվի» համաշխարհային բնակչության 60 տոկոսի վրա, իսկ միացումների թիվը կհասնի 3.5 միլիարդի: Նշվում է, որ միացումների հիմնական աճ նկատվում է Չինաստանում, որտեղ բջջային ցանցերում միացումների 11%-ը 5G է, 4% ցուցանիշով երկրորդ տեղում է Հյուսիսային Ամերիկան: Եվրոպայում այս ցուցանիշը կազմում է 1 տոկոս:

Նմանատիպ նյութեր