Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը որոշում է ընդունել շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, տեղեկացնում է իտալացի մարզական լրագրող Նիկոլո Սկիրան:
Դեկտեմբերին «Ռոմայի» ղեկավարությունը հանդիպում կունենա Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ և կքննարկի պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ մանրամասներ:Ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո Մխիթարյանը «Ռոմայում» կմնա մինչև 2023 թվականի հունիս: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում, հայտնում է Sport.News.am-ը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
«Ռոման» կերկարաձգի Մխիթարյանի պայմանագրի ժամկետը
2020.11.28 20:51


Twitter
Вконтакте
Одноклассники

Ամենադիտվածներ


