Մի խումբ արվեստագետներ հայ ռազմագերիներին վերադարձնելու կոչով նամակ հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատուն
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հորդորով մի խումբ արվեստագետներ՝ դերասաններ, երաժիշտներ, երգիծաբաններ և նրանց աջակցող քաղաքացիներ նոյեբերի 30-ին Շառլ Ազնավուրի հրապարակից երթ էին կազմակերպել դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն: Նրանք նամակ հանձնեցին դեսպանատուն՝ կոչ անելով աջակցել գերիների վերադարձի հարցում:
[url=https://armenpress.am/arm/news/1036280.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ասաց, որ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը խոստացել է նամակն օրվա ընթացքում հանձնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին, իսկ իրենք էլ շեշտել են, որ սպասելու են պատասխանի:
«Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին հավաքվելու ենք Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ-ի դեսպանատան մոտ: Նրանց նույնպես նամակ ենք հանձնելու: Մենք այս նամակների օրինակներն ուղարկում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ»,- նշեց արտիստն ու հավելեց, որ հետագա անելիքները համաձայնեցնելու են վերոնշյալ կառույցների հետ, քանի որ առանց նրանց խորհրդի որևէ բան նախաձեռնելը կարող է վնասել գործընթացին:
Մանրամասն՝ [url=https://armenpress.am/arm/news/1036280.html]սկզբնաղբյուր[/url] կայքում