6052 դիտում
18:31 01-11-2016
Բողոքի ցույց ԴԱՀԿ-ի դիմաց՝ երեխաներին մայրերին վերադարձնելու պահանջով
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները այսօր ԴԱՀԿ շենքի դիմաց բողոքի ցույց և նստացույց էին կազմակերպել՝ «Տվեք ինձ իմ երեխային» կարգախոսով։ Ցույցին մասնակցում էին նաև մայրեր, որոնք զրկված են իրենց երեխաների հետ մեկ հարկի տակ ապրելու հնարավորությունից։
«Մենք ակցիայի ժամանակ նամակ ենք հանձնելու, որտեղ ներկայացնելու ենք մեր երկու պահանջները՝ անհապաղ կատարել դատարանների վճիռները և պատասխանատվության ենթարկել հարկադիր կատարողներին, ովքեր կամայականորեն հետաձգում են դատական վճիռների օրինական կատարումը»,- լրագրողներին հայտնեց բողոքող մայրերին աջակցող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը։
Ցույցի մասնակիցները մոտ մեկ ժամ պաստառներով կանգնել են ԴԱՀԿ շենքի դիմաց, սակայն նրանց ոչ ոք չի մոտեցել։ Ցուցարարները ստիպված մտել են շենք և փորձել դրանով գրավել աշխատակիցների ուշադրությունը։ Ի վերջո, նրանց հետ զրուցել է ԴԱՀԿ Տեսչական և վերլուծական բաժնի պետ Գագիկ Միրիջանյանը։ Նա նշել է, որ չի կարող առանձին-առանձին հիշել բոլոր մայրերի գործերը, սակայն գրավոր դիմումներ ներկայացնելու դեպքում իրենք կպատասխանեն դրանց։
Մայրերը, իրենց հերթին, նշել են, որ բազմաթիվ անգամ ներկայացրել են իրենց պահանջներն ու խնդիրները, սակայն օրենքը չի գործում ու ԴԱՀԿ֊ն չի կատարում դատարանի վճիռները։
Նմանատիպ նյութեր
2382 դիտում
15:42 28-11-2020
Երևանում մի խումբ արվեստագետներ բողոքի ցույց են իրականացնում հայ գերիներին վերադարձնելու պահանջով
2387 դիտում
14:13 26-11-2014
Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ բողոքի ցույց է անցկացվել՝ դիվերսանտներ Գուլիևին և Ասկերովին ազատ արձակելու պահանջով
2642 դիտում
16:15 15-01-2015
Լոս Անջելոսի հայությունը բողոքի ցույց կանցկացնի՝ Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
862 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ