Պեպ Գվարդիոլա. Հասկանում եմ Ագուերոյի վիշտը, մանավանդ՝ նրա զավակի
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է այն հարցին, թե որքանով է թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյի վրա ազդել Դիեգո Մարադոնայի մահը:
«Իմ համար դժվար է ասել նրա զգացողությունների մասին: «Օլիմպիակոսի» դեմ խաղը ծանր ստացվեց:
Դա բարդ է, հատկապես նրա զավակի համար: Ագուերոն լավ էր ճանաչում Մարադոնային, երեխայի համար Դիեգոն պապիկ էր: Հասկանում եմ նրա ընտանիքի վիշտը, բայց Սերխիոյի հետ ամեն ինչ կարգին է», ասել է Գվարդիոլան:
Նշենք, որ Ագուերոն Մարադոնայի կրտսեր դստեր՝ Ջանինայի հետ ամուսնացած էր 2008-2012 թվականներին: Նրանք որդի ունեն՝ Բենիամինը: