1036 դիտում
21:49 26-11-2020
Զինվորների շուտափույթ ապաքինման համար աղոթքներդ առ Աստված ուղղելու փոխարեն անիծո՞ւմ եք. ժողովու’րդ, էս ո՞ւր եք հասել....
Նկարում պատկերված վիրավորի և իրականության մասին
Այսօր անկասկած տեսել եք այս նկարը, լսել տասնյակ միլիոն դրամի հասնող պարգևավճարների մասին, քչերդ լսել, որ տեղեկատվությունն այդքան էլ իրականությանը չի համապատասխանում, իսկ որոշ մարդիկ նույնիսկ հասցրել են իրենց անեծքներն ու ամենաստոր մեկնաբանություններն ուղղել նկարի տղային` եղբորս, ով վիրավորվել է Շուշիի մոտ, արդեն 20 օրից ավելի գտնվում է հիվանդանոցում և անհայտ է, թե երբ կկարողանա դուրս գալ այնտեղից։
Տեղեկատվությունը միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարների մասին հերքվեց, սակայն բացահայտվեց հասարակության մի մասի ատելությունը դեպի վիրավոր ՀԱՅ զինվորը։
Պատերազմի ամբողջ ընթացքում եղբայրս մեծամասամբ եղել է Արցախում` կատարելով իր աշխատանքային և հայրենիքի առջև ունեցած պարտականությունները, որի ժամանակ և վիրավորվել է։
Այժմ էլ նույնն անում է հիվանդասենյակից. ամեն օր հեռավար աշխատում է՝ անտեսելով առողջական խնդիրները։
Պարգևատրման մասին իմացել է համացանցից, ինչպես նաև կարդացել իրեն ուղղված բազմաթիվ 《լավ》մեկնաբանությունները (երևի այս կերպ էին արտահայտում շնորհակալությունը, որի կարիքը, քավ լիցի, նա չունի)։ Արձանագրեմ շատ կարևոր մի փաստ, որ հայրենիքի պաշտպանության համար վիրավորված կամավորն այսօր ողջ օրվա ընթացքում ատելության քարոզի զոհ էր։ Եթե գտնում եք, որ պարգևատրման արժանի չէ, շատ լավ, բարձրաձայնեք այդ մասին, բայց ո՛չ անեծքով, ո՛չ վիրավորելով, քանի որ այդ կերպ դուք անարգում եք հայրենիքի պաշտպանին։
Տեղեկատվության և իրական պարգևավճարի չափը իմանալու համար պարզապես պետք էր կարդալ կառավարության կայքում հրապարակված հրամանը և դրանում առկա հավելվածը (հրամանը, ի դեպ, որոշ լրատվականներ տարածում էին, բայց դրան կցված հավելվածում առկա տեղեկատվությունը չէին ուզում տարածել), բայց դրա փոխարեն ձեզանից շատերը դարձան հերթական մանիպուլյացիայի զոհը։ Զինվորների շուտափույթ ապաքինման համար աղոթքներդ առ Աստված ուղղելու փոխարեն անիծո՞ւմ եք։ Ժողովու’րդ, էս ո՞ւր եք հասել...
Հ.գ. Ամբողջ ընթացքում չեմ բարձրաձայնել հերոս եղբորս մասին, որը նաև նրա պահանջն էր, և որը այսօր խախտում եմ, ում համար Հայրենիքը ոչ միայն արժեք է, այլև սրբություն, բայց այսօր, ինչպես տեսնում եմ, դրա կարիքը խիստ անհրաժեշտ է։
Հ.գ. Սուր ջան, հպարտ եմ, որ քույրդ եմ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նկարում պատկերված վիրավորի և իրականության մասին Այսօր անկասկած տեսել եք այս նկարը, լսել տասնյակ միլիոն դրամի հասնող...
Опубликовано Անահիտ Հովակիմյան Четверг, 26 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
3852 դիտում
10:51 14-03-2020
Հոնքը ուղղելու փոխարեն, աչքն են հանում. օրենսդրական նախաձեռնություն՝ ԶԼՄ-ների դեմ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
667 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
619 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան