Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն երկում եռօրյա սուգ է հայտարարել՝ լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ:
«Չեմ հավատում, որ Դիեգոն այլևս մեզ հետ չէ: Սա ամենավատ նորություն էր, որը կարող էինք լսել:
Ցավակցում եմ «Արգենտինիոս Խունիորսի» բոլոր երկրպագուներին»,- ասել է Արգենտինայի նախագահը:
Հիշեցնենք, որ 60-ամյա արգենտինացին [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/25/1171811/]մահացել է[/url] սրտի կանգից: