Նեպալում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 10,000-ի: Այդ մասին հայտարարել է Նեպալի վարչապետ Սուշիլ Կոիրալան, հաղորդում է Reuters-ը: Ներկա պահին հաստատված է 4,349 մարդու մահ, ավելի քան 8,000-ը վիրավորվել են:
Հիշեցնենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 25-ին առավոտյան: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում: Հիպոկենտրոնը՝ 15 կմ խորության վրա, իսկ հաջորդ օրը երկրաշարժին հետևել են բազմաթիվ հետցնցումներ՝ 6.7 մագնիտուդ ուժգնությամբ:
Նեպալում այսօր եռօրյա սուգ է հայտարարվել: