211652_close_icon
views-count6851 դիտում article-date 17:07 01-10-2020

«Ֆրանսիան փաստեր ունի, որ Թուրքիայից սիրիացի իսլամիստները մասնակցում են ԼՂ-ում մարտական գործողություններին». Մակրոն

[url=https://www.tert.am/am/news/2020/10/01/Macron/3411266?fbclid=IwAR3rmeO4oksrqHcNVKdTNtLCNlvu701__dij_6WyySWMYD8lbj34e2NWATs&__cf_chl_jschl_tk__=2a0be9b61fde42c65c60bab1733646047ec3c457-1601557515-0-AVO_zJvLHKZj-iwAVDcP9n0GiPrcyNB0nwrkRVB8KWN-o_rcDwSXatjqaN8rBpP5XbzlL0VKDU64l-wlKDop7qrTrhi3d0DQ-KmBRrush-Ysv2CXPsYdggRLGfH3cQv4LL-My6HJYlUDsgGrABU1lcF8RYrAe66u1NENZMbcoyDfjtkjGZeQsZRbdiwQH7G0EMkv7mhITHJ4E9D3nIgbJ3HA43VmXnDZvLNyZbzu24GucXO5yUxiLPAnxcorovCINMS0stKJBXqQqR2rJhBOn1w8nUe8P7zhqTeqIS4cHSCzicWBZXKmpOEJPVWp81gfjk59HQ_Lp1iUiHbGcM_cx_dT5bnqTzScJF13Ty_tw6hctCwpn1wl2NedcV0u03Np8fOPP_t06KdlKXAGdhCnIepPKcJey0ioHH_eHngehFF84jpbX6RJv7yhi7p_Cmuty1obO0awCa5pdHnEG6yEOqU]Tert.am[/url]-ը գրում է. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ փաստեր ունի Թուրքաիայի կողմից Ադրբեջան ուղարկված սիրիացի իսլամիստների մասին, գրում է tass.ru-ն։ «Ֆրանսիան փաստեր ունի, որ Թուրքիայից սիրիացի իսլամիստները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին»,- լրագրողներին ասել է Մակրոնը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Նմանատիպ նյութեր