Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով նոյեմբերի 25-ին, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղում ստուգել և բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի 57-ամյա մի բնակչի «Զիլ» մակնիշի մեքենան` բեռնված 10 խմ փայտանյութով:
Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Քննությունը շարունակվում է:`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Գուգարքի և Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.11.25 23:42



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
