Զոհված զինծառայողի մայրը Կառավարության դիմաց հացադուլ է իրականացնում ՝ անհետ կորած և գերեվարված զինծառայողների խնդրի լուծման պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կառավարության դիմաց հացադուլ է իրականացնում 2008 թվականին զոհված զինծառայող՝ Անդրանիկ Հայրապետյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը: [url=https://www.tert.am/am/news/2020/11/25/Kirakosyan-anahit/3452483]Tert.am[/url]-ի հետ զրույցում Անահիտ Կիրակոսյանը նշեց, որ հացադուլ է իրականացնում անհետ կորած և գերեվարված զինծառայողների համար, այդ կերպ Ռուսաստանի Դաշնության ուշադրությունը հրավիրելով խնդրին:
«Բազմաթիվ զինվորներ ունենք, որոնք անհետ կորած կամ գերեվարված են, իմ խնդրանքն է Ռուսասատանի Կառավարությանը, որ շուտափույթ կատարի որոնողական աշխատանքներ և գտնի զինվորներին և գերեվարվածներին:
Կառավարությունից ոչ մի ակնկալիք չունեմ, իսկ Ռուսաստանից ունեմ հույսեր, որ նրանք հաշվի կառնեն իմ խնդրանքը և արագ միջոցներ կձեռնարկեն»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ հացադուլ է իրականացնելու այնքան ժամանակ, որքան առողջությունը ների:
Մանրամասները՝ տեսանյութում