Ողջ լինի, թե զոհված իմ երեխային պետք է գտնել. անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիան Կառավարության դիմաց՝ Ուղիղ
[url=https://www.tert.am/am/news/2020/11/24/live/3451284]Tert.am-[/url]ը գրում է.
17։13
Կառավարության շենքի դիմաց ոստիկանական խմբեր կան, ծնողները ոստիկաններին խնդրում են, որպեսզի չխանգարեն նրանց պահանջը բարձրաձայնելուն:
Մի քանի ծնողներ արդեն շենքի ներսում են՝ հանդիպելու Կառավարության ներկայացուցիչների հետ: Ծնողներն ակնկալում էին, որ նրանց հետ պետք է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեին, սակայն այս պահին հստակ տեղեկություն չկա, թե հանդիպումն ում հետ է կազմակերպվել:
Այժմ էլ, ևս մի քանիսին Կառավարության շենք հրավիրեցին:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/24/live/3451284]այստեղ[/url]