211652_close_icon
views-count3189 դիտում article-date 19:21 25-11-2020

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին: [url=https://armenpress.am/arm/news/1035900.html?fbclid=IwAR1BeAsk9VZ590RlsU10xYL_c5AV-pOcIBrgQSSky8_3daWA8VylUIWgb70]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ ռազմական դրությունը վերացնելու մասին խորհրդարանի որոշման նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: «Կարծում ենք, որ օր առաջ ռազմական դրությունը հանելը կնպաստի, որ մենք կարողանանք գոնե քայլեր ձեռնարկել՝ մեղմելու այն ճգնաժամը, որն ունենք»,- ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Կառավարության ներկայացուցիչ, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ անհրաժեշտ է զգուշորեն մոտենալ ռազմական դրության ամբողջական չեղարկմանը, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով: Հանձնաժողովի քվեարկությամբ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ստացավ բացասական եզրակացություն: Խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում այն ընդգրկելու հարցը կքննարվկի նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին: Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից:

Նմանատիպ նյութեր