Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հաստիքացուցակների նախագծին. Դ. Խաժակյան
Երևանի ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը քիչ առաջ բացասական եզրակացություն է տվել հաստիքացուցակների նախագծին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցության անդամները բոյկոտել էին Ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր քաղաքապետի նախագիծը հաստիքացուցակի փոփոխության վերաբերյալ: