1442 դիտում
13:17 25-02-2019
ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց անկախ արհեստակցական մարմին ստեղծելու նախագծին
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին: «[url=https://armenpress.am/arm/news/965420.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակներն են պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը, Վարդան Ղուկասյանը, Արթուր Գրիգորյանը և Հրանտ Մադաթյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ անկախ արհեստակցական մարմին ստեղծելու նպատակն այն է, որ աշխատակիցները կարողանան անդամակցել մի կազմակերպության, որը կախվածություն չի ունենա իրենց գործատուից: «Գործող օրենքով արհմիությունները ստեղծվում են տվյալ գործատուի մոտ, այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող գործատուների թվից: Քանի որ ֆինանսավորման հիմնական աղբյուրը եղել ու մնում է գործատուի կողմից տրվող հատկացումները, արհմիությունները կաշկանդված են, և կնքում են գործատուի ցանկացած որոշում: Ստեղծում ենք անկախ արհեստակցական կազմակերպություն, որ աշխատակիցները կարողանան անդամակցել և իրենց աշխատավայրում գործող արհմիությանը, և ցանկության դեպքում նաև իրենց գործատուից որևէ կախվածություն չունեցող արհեստակցական միությանը»,- ասաց Պետրոսյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել դեռևս 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում: «Առաջին ընթերցում անցնելուց հետո վերջին նիստում պատգամավորների բացակայության պատճառով քվորում չապահովվեց ու նախագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց: Նախագիծը բացարձակապես չի սպառնալու գործող Արհեստակցական միությունների գործունեությանը»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշեց, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին: «Գործող օրենսդրությամբ ճյուղային մակարդակով նրանք կարող են ունենալ արհմիություն, որը կախված չի լինի որևէ գործատուից: Առաջանալու են բազմաթիվ խնդիրներ, որոնք ավելի են բարդացնելու այդ արհմիությունների կյանքը»,- ասաց Ուդումյանը:
Հանձնաժողովը 4 կողմ, 5 դեմ ձայնով բացասական եզրակացություն տվեց նախագծին: ԱԺ լիագումար նիստի սկզբում կողմերը հնարավորություն կունենան 3-ական րոպե տևողությամբ ներկայացնելու նախագծի վերաբերյալ իրենց տեսակետը:
Նմանատիպ նյութեր
2789 դիտում
14:54 07-03-2019
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավորների նախագծին
1896 դիտում
14:48 04-04-2019
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելու նախագծին
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը