Մեծ է Աստվածատուր Պետրոսյանի դերակատարումը թե՛ Արցախյան պատերազմի, թե՛ բանակաշինության և թե՛ փրկարար ծառայության ոլորտում
                        Վազգեն Մանուկյանը ցավակցական խոսք է ուղղել Աստվածատուր Պետրոսյանի մահվան կապակցությամբ․
Կյանքից հեռացավ Արցախյան ազատամարտի կարկառուն դեմքերից մեկը՝ Շարժման ակունքներում կանգնած, հայրենիքի ու ռազմական գործի նվիրյալ Աստվածատուր Պետրոսյանը: 
Պատերազմի ժամանակ, որպես պաշտպանության նախարար, նրա հետ աշխատել եմ անմիջականորեն և արձանագրել նրա մասնագիտական ու մարդկային բարձր որակները: Մեծ է նրա դերակատարումը թե՛ Արցախյան պատերազմի, թե՛ բանակաշինության և թե՛ հետագայում արդեն փրկարար ծառայության ոլորտում: 
Խորապես ցավակցում եմ Աստվածատուր Պետրոսյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: 
[b]Վազգեն Մանուկյան[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

