211652_close_icon
views-count2572 դիտում article-date 15:43 25-11-2020

Նեթանյահուն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին գրում է [url=https://www.timesofisrael.com/netanyahu-touts-nomination-for-nobel-peace-prize-by-laureate/?fbclid=IwAR1KuNnQ_qgX5lFIjT2YRlsIiNkLiqpmNptota68L9oqvBm3X_Bz_-jgN2M]timesofisrael.com[/url]-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությանը։ «Խաղաղության Նոբելյան մրցանակակիր լորդ Դևից Թրիմբլն այսօր վարչապետ Բենյամին Նեթանյահուին ԱբուԴաբիի թագաժառանգ շեյխ Մուհամեդ բեն Զայեդի հետ Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել», - ասված է երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին հրապարակված հայտարարության մեջ։ Նշվում է, որ հյուսիսիռլանդացի դափնեկիրն Նեթանյահուին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Սուդանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո։ Ընդ որում՝ վերջին ամիսների ընթացքում նրա թեկնածությունն առաջադրվել է արդեն մի քանի անգամ։ «Նոբելյան մրցանակի կանոնների համաձայն, քանի որ Թրիմբլը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է, վարչապետ Նեթանյահուի թեկնածությունն առաջադրելու նրա որոշումը կստիպի հանձնաժողովին քննարկել այս հարցը», - նշված է հաղորդագրության մեջ։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է պարբերականը, Նոբելյան կոմիտեն միևնույն է պատրաստվում էր քննարկել նրա առաջադրումը, քանի որ երկու ամիս առաջ հաղորդվում էր, որ Նեթանյահուն արդեն իսկ առաջադրվել էր իտալացի և ֆինն խորհրդարանականների կողմից։ Ծայրահեղ աջակողմյան իտալացի պատգամավոր Պաոլո Գրիմոլդին Նեթանյահուի թեկնածությունն առաջադրել էր այն բանից հետո, ինչ սեպտեմբերի 16-ին վարչապետն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Սպիտակ տանը ԱՄԷ-ի և Բահրեյնի ԱԳՆ ղեկավարների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված փաստաթուղթ ստորագրեց։ Ավելի ուշ Գրիմոլդին անգամ հույս է հայտնել, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի կառաջադրվի ոչ միայն Նեթանյահուն, այլև Թրամփը։ Ֆին խորհրդարանական Վիլհելմ Յունիլան, իր հերթին, հայտարարել էր, որ որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներ Նոբելյան կոմիտեին է ներկայացրել Նեթանյահուի, Թրամփի և Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի անունները սեպտեմբերի 11-ին Երուսաղեմի և Մանամայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։

Նմանատիպ նյութեր