211652_close_icon
views-count946 դիտում article-date 17:36 05-03-2014

Վլադիմիր Պուտինն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջադրվել է 2014 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի, հայտնում է ITAR֊TASS-ը։ «Նոբելյան կոմիտեի առաջին նիստում կքննարկվեն ամենաթարմ և արդիական իրադարձությունները։ Մեր նպատակն է փորձել գուշակել քաղաքական կոնֆլիկտների զարգացումները»,֊ հաղորդել է Նոբելյան ինստիտուտի ղեկավար Գեյր Լունդեստադը։ Նա նաև ընդգծել է, որ այս տարի Նոբելյան մրցանակի հավակնորդները 278֊ն են, որոնցից 47֊ը կազմակերպություններ են։ Հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը, իսկ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10֊ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցի օրը։

Նմանատիպ նյութեր