Օջալանի թեկնածությունն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Իրաքյան Քրդստանի խորհրդարանն ընդունել է խորհրդարանի անդամ Գորան Խևալ Քվասթանիի՝ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու առաջարկը:
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Նոբելյան հանձնաժողովն ընդունել է հայտը: Այսպիսով, Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների թիվն արդեն հասել է 278-ի: Նրանց մեջ են Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Ռուսաստանի նախագահ լադիմիր Պուտինը, ԱՄՆ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը և այլք: