211652_close_icon
views-count2837 դիտում article-date 12:27 22-03-2021

Արտակ Դավթյանին ԳՇ պետ համարելու՝ Կառավարության հայտարարության վերաբերյալ քրեական հոդվածներով հաղորդումներ կներկայացվեն դատարան. Օնիկ Գասպարյանի փաստաբան. ​Tert.am

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։

Tert.am-ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը, մեկնաբանելով Կառավարության հայտարարությունը, ասաց՝ գործադիրը արհամարհում է դատական ակտը, ինչի կապակցությամբ քրեական հոդվածներով համապատասխան հաղորդումներ կներկայացվեն իրավասու մարմիններին:

«Օնիկ Գասպարյանը դատական ակտի ուժով ԳՇ պետ է, մինչդեռ Պաշտպանության նախարարը և վարչապետը իրենց գործողություններով և անգործությամբ խոչընդոտում են, որ Գասպարյանը անցնի իր լիազորություններին:

Մենք վարչական դատարանում այսօրվա հայտարարության վերաբերյալ հայցի հիմքի առարկայի լրացում կանենք, հուսով եմ՝ շուտով կունենանք ևս մեկ փաստաթուղթ, որով կճանաչվի Արտակ Դավթյանի կողմից Գլխավոր շտաբի պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը: Եթե դատարանը բավարարի մեր առաջիկա միջնորդությունը, ապա կունենանք մի թուղթ, որով պետք է հաստատվի, որ Արտակ Դավթյանը ԳՇ պետ չէ»,- նշեց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր