2319 դիտում
21:32 24-11-2020
Արսեն Ջուլֆալակյան. Ինչու՞ ենք մենք պատմությունը զուտ կարդում, այլ ոչ վերլուծում ու դասեր քաղում
Ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ու նորից նույն հարցը.
ինչու՞ ենք մենք պատմությունը զուտ կարդում, այլ ոչ վերլուծում ու դասեր քաղում...
կարելի է չէ՞, օրինակ, ուսումնասիրել, հասկանալ, վերջին 25 տարվա ընթացքում ո՞վքեր են կարողացել ամենաարդյունավետը բանակցել Ալիևների հետ, ովքե՞ր ունեն բանակցություններ վարելու չոր, միաժամանակ որոշակի ճկուն ոճ(ինչն այս պահին շատ անհրաժեշտ է), ու՞մից հարևան պետության դիկտատորն անձնական «мандраж» ունի, որի հաղթահարմանը նույնիսկ այս հաղթանակը չի օգնի...
Մտածենք։
Վերջապես, պատմական հողերը պահելու գերխնդիր կա, ինչն ենթադրում է վեր լինել անձնականից(առհասարակ ամեն ինչից) և առաջնորդվել պետական շահով։ Դրանով է նաև տարբերվում պետական գործիչը քաղաքական/ կուսակցական գործչից։
Ընդ որում, կարծում եմ, բանակցողին պետք չէ ինչ որ պաշտոն տալ։ Այլ օժտել բանակցելու համար անհրաժեշտ հատուկ լիազորություններով։
հ.գ. անկախ ամեն ինչից, արտահերթ ընտրությունները մնում են օրվա հրամայական»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3553 դիտում
22:21 12-03-2019
Թուրքը մեզ ասում է՝ հայե՛ր, պատրաստվեք, իսկ մենք հիմար աշակերտի նման դասեր չենք քաղում․ Վովա Վարդանով. Hayeli.am
Այս բաժնից
2671 դիտում
22:12 14-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթանակ է տոնել երեք շախմատիստ
3019 դիտում
12:50 14-01-2025
Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարի ընթացքին
2887 դիտում
23:25 13-01-2025
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները