211652_close_icon
views-count1214 դիտում article-date 22:54 24-11-2020

ՀՀ արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ. քննարկվել է նաև ԼՂ հարցը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգընի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Պետքարտուղարության պաշտոնական կայքը, պետքարտուղարի տեղակալ Բիգընը շնորհավորել է Արա Այվազյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել է, որ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի: Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ կողմից ցուցաբերվելիք մարդասիրական օգնությունը և այն ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Նմանատիպ նյութեր